Ո՞ւմ ծանոթ չէ հայ գնչուի խորհրդավոր կերպարը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից: Վեպի` հայ գնչուի մասին պատմող հատվածից դժվար չէ համոզվել, թե ինչ անսահման խոր տպավորություն է թողել այդ զարմանալի անձնավորությունը դեռևս մանուկ Գաբրիելի վրա:
Հայ գնչուի ով լինելու գաղտնիքը հավանաբար դեռ երկար պետք է հուզեր եթե ինքը` մեծ գրողը չպատռեր խորհրդավորության վարագույրով պատված կնճիռը իր ինքնակենսագրական գործում, որը 1997 թ.-ին լույս ընծայվեց Նյու-Յորքում: Մարկեսը գրում է, որ այդ հրաշալի մարդը իրեն անվանում էր … Խաչատուր Աբովյան: Խաչատուր Աբովյանի` Մեծ Լուսավորիչի նկատմամբ պատկառանքով հանդերձ, մենք ևս այդպես անվանենք այդ անձնավորությանը, քանզի «հայ գնչու» անվանումը էլ ավելի անհամապատասխան է նրա համար:
Մեծ գրողը ամենայն լրջությամբ պնդում է, որ իր հերոսը 1948 թ.-ին դուրս է եկել տնից, Եվրոպա ուղևորվելու միջոցին պատահմամբ ընկել է Բրազիլիա ուղևորվող նավ և այնուհետև ունեցել բազմաթիվ արկածներ, որի ընթացքում բազմաթիվ անգամ կտրել-անցել է ողջ Ամերիկա մայրցամաքը` հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք:
Սակայն ամենաանհավանականը Խ. Աբովյանի պատմության մեջ այն է, որ նա պնդում էր, որ դարձել է ճակատագրի դաժան կատակի անմեղ զոհ:
Նախախնամությանը ցանկալի է եղել, որ իր բոլոր դեգերումների ընթացքում նա գեթ մեկ անգամ նույնիսկ … չի կարողացել հանդիպել իր հայրենակիցներից որևե մեկին, հարցնելու իր հայրենիքի վշտերից և կիսվելու իր սեփականով: «Հարյուր տարվա մենություն» բառերը հաճախ էին դուրս թռչում նրա շուրթերից, որը նրա դառնացած սրտի աղաղակն էր: Եվ ինչպես չդառնանար, եթե դարձել էր ճակատագրի «պարապ վախտի խաղալիքը»: Ահա այսպես մանուկ Գաբրիելը ընդհարվում է մենակության տիեզերական գաղտնիքի հետ:
Մարկեսի շնորհիվ մենք ծանոթանում ենք Խ. Աբովյանի կյանքի այն հատվածի հետ, որ հայ ժողովրդին մնում էր անհայտության քողով ծածկված: Մենք իմանում ենք Խ. Աբովյանի կյանքի այն հատվածի հետ, որ հայ ժողովրդին մնում էր անհայտության քողով ծածկված: Մենք իմանում ենք, որ Խ. Աբովյանը հաճախ էր հիշում իր կյանքի առաջին` հայկական շրջանը, որ նա հաճախ էր հիշում իր մանկությունը, ուսանողական տարիները, և հատկապես իր լուսավորական գործունեությունը իր հայրենիքում:
Մեծ Լուսավորիչը իր կյանքի երկրորդ շրջանում հավատարիմ էր մնացել իր ազգին հատուկ ծարավին դեպի գիտեկիքը: Այդ տարիները նրա համար զուր չէին անցել, քանզի իր ողջ ժամանակը Խ. Աբովյանը նվիրել էր գիտությանն ու ուսմանը: Նա ուսումնասիրել էր և բարձրագույն մաթեմաթիկա, և հարաբերականության տեսություն, և դարվինյան, և մենդել-վայսմանյան կենսաբանություն, և հոգեբանություն, և փիլիսոփայություն, և էլի տասնյակ այլ գիտություններ, այդ թվում չէր երկնչել նաև էզոթերիկ և էկզոտիկ գիտությունների առաջ` ալքիմիա, աստրոլոգիա, խիրոմանտիա հոգեգողություն, կախարդանքի և գուշակության բոլոր ուղղությունները: Կարծում ենք, մեր ընթերցողին նույնիսկ կարիք չկա համոզելու Մեծ Լուսավորիչի գիտելիքների ընդարձակության իրողության մեջ. այդ փաստը նրան հայտնի է «Հարյուր տարվա մենություն» վեպի համապատասխան տեղից:
Աշխարհի ամենամեծ գիտնական դարձած Խ. Աբովյանը, մենք ևս Մարկեսի հետևությամբ չերկնչենք այդպես անվանել Մեծ Լուսավորիչին, տենչում էր, կարելի է ասել` շտապում էր իր հսկայածավալ գիտելիքները օր առաջ, ժամ առաջհաղորդել իր հայրենակիցներին, բայց, ինչպես գիտենք, նախախնամության դաժան ձեռքը մշտապես նրան զրկում էր այդ հնարավորությունից: Այդժամ Խ. Աբովյանը հուսահատվելով, որ ճակատագիրը նրան կտա այդ բաղձալի հնարավորությունը, որոշում է իր հսկայածավալ գիտելիքները փոխանցել մանուկ մարկեսին:
Սա աստեղային ժամ էր, ինչպես ասում էր ավստրիացի մեծ արձակագիր Ստեֆան Ցվայգը, երբ աշխարհի երկու մեծերը գտնում են իրար: Նկատեմ, որ Ուսուցչի և Աշակերտի հարաբերությունները կրում էին անկեղծ, մտերմիկ բնույթ: Խանդաղտանքի պահերին Խ. Աբովյանը սիրում էր իր սիրելի և միակ աշակերտին կոչել հայկականացված անունով` Գաբրիել Գարսևանի Մարկոսյան, կամ պարզապես` Գարսիկ:
Իր անսահման աշխատասիրությամբ իր ուսուցչին չզիջող աշակերտը նախևառաջ սովորում է աշխարհաբար և գրաբար հայերենը, որպեսզի կարողանա ընթերցել հրածալի իմաստություններով լեցուն մատյանները, որոնք Խ. Աբովյանը գրել էր զարմանալի իրադարձություններով հարուստ իր կյանքի ընթացքում: Մանուկ Գաբրիելը երդվում է իր ուսուցչին, որ կարևոր իրադարձություններով և խոր ու օգտակար գիտելիքներով լեցուն այդ մատյանները մի օր կհասցնի Հայաստան և կփոխանցի մեր գիտնական հայրենակիցներին` Մատենադարան:
Այդպիսի հնարավորություն, ինչպես գիտեք, երիտասարդ Մարկեսին շուտով տրվում է: 1967 թ.-ին առաջադեմ լրագրողին, որ համակրում էր կոմունիստական գաղափարները, հրավիրում են Խորհրդային Միություն: Իր ուղևորական ճամպրուկում, բացի ճանապարհորդական անհրաժեշտ պիտույքներից, նա բերել էր նաև Խ. Աբովյանի ձեռագիր մատյանները և իր վեպը… գրված հայերեն` ի պատիվ և ի հիշատակ իր Մեծ Ուսուցչի: Փառասեր երիտասարդը հույս ուներ ոչ միայն նվիրել ձեռագիր մատյանները դրանց իսկական տիրոջը` հայ ժողովրդին, այլ նաև իր վեպով մի նշանակալի տեղ գրավել հայ գրականության մեջ, տեղ` որ հավասարժեք կլիներ իր Ուսուցչի` Խ. Աբովյանի զբաղեցրած տեղին:
Սակայն եթե ճակատագիրը դաժան է, ապա խորհրդային Միության սեղանակալները նրանից հետ չէին մնում: Վառվռուն հույսերով տոգորված երիտասարդին սպասում Էր մեծ հիասթափություն, նույնիսկ երկու հիասթափություն: Նախևառաջ հայտնենք, որը Խ. Աբովյանի ամերիկյան կյանքի վարպետորեն արված պատումն էր և կրում էր նույն` «Հարյուր տարվա մենություն» անունը, մերժվեց «Սովետական գրականություն» ամսագրի կողմից` որպես բուրժուական հոռի ուղղություններին` մոդեռնիզմին և էրոտիզմին տուրք տված ստեղծագործություն:
Ի՞սկ Խ. Աբովյանի ձեռագիր մատյանները, կհարցնեք դուք: Ավաղ, այստեղ նույնպես պատանի Մարկեսին սպասում էր միայն հիասթափություն: Նրան չհավատացին, նույնիսկ ծաղրեցին, չխորացան այդ մատյանների բովանդակության մեջ, համարեցին գրական միստիֆիկացիա: Բայց երբ երիտասարդ և անհայտ կոլումբիացի լրագրողը ցանկացավ ետ ստանալ այդ ձեռագրերը, պարզվեց, որ դրանք … անհետացել են: Գուցե դրանք այլևս չկան, գուցե փոշոտվում են մի ինչ-որ անկյունում: Ցանկանում ես հավատալ, որ այդ ձեռագրերը դեռևս լույս աշխարհ կգան, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցեն հայ հանճարի մեծությունը: Այսպես դաժան նախախնամությունը ևս մեկ անգամ կատակեց տառապյալ Լուսավորիչի հետ, այս անգամ` հետմահու, թույլ չտվեց հանդիպելու Խ. Աբովյանին իր ժողովրդի հետ: Աստեղային ժամը չկրկնվեց:
Հապա՞ Մարկեսը: Նա վիրավորված հայ բյուոկրատների ամբարտավանությունից, բարկության պահին ոչնչացնում է իր վեպը, որի համար ինչպես խոստովանում է իր գրքում, բազմիցս զղջացել է, և որը, նկատենք, կարող էր դառնալ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայ վեպը: Նա երդվում է այլևս չհիշատակել հայերին և Հայաստանը իր ստեղծագործություններում և խուսափել հայ մարդկանց հետ հանդիպումներից: Միակ բացառությունը, ինչպես գիտենք, նա կատարում է «Հարյուր տարվա մենություն» վեպում, քանզի անկարող էր տուրք չտալ իր Մեծ Ուսուցչի հիշատակին:
Ահա այս նշանակալից և, ով գիտե, հայ ժողովրդի համար բախտորոշ իրադարձությունից տասնյակ տարիներ անց, իր կյանքի մայրամուտին, կախարդական իրապաշտության լավագույն վարպետը հանկարծ բացում է իր կյանքի գաղտնիքը ծածկող վարագույրը: Գաղտնիք, որ նույնքան հրաշալի ու կախարդական է, որքան իր գրականությունը:

Во всем мне хочется дойти
До самой сути.
В работе, в поисках пути,
В сердечной смуте.
До сущности протекших дней,
До их причины,
До оснований, до корней,
До сердцевины.
Всё время схватывая нить
Судеб, событий,
Жить, думать, чувствовать, любить,
Свершать открытья.
О, если бы я только мог
Хотя отчасти,
Я написал бы восемь строк
О свойствах страсти.
О беззаконьях, о грехах,
Бегах, погонях,
Нечаянностях впопыхах,
Локтях, ладонях.
Я вывел бы ее закон,
Ее начало,
И повторял ее имен
Инициалы.
До самой сути.
В работе, в поисках пути,
В сердечной смуте.
До сущности протекших дней,
До их причины,
До оснований, до корней,
До сердцевины.
Всё время схватывая нить
Судеб, событий,
Жить, думать, чувствовать, любить,
Свершать открытья.
О, если бы я только мог
Хотя отчасти,
Я написал бы восемь строк
О свойствах страсти.
О беззаконьях, о грехах,
Бегах, погонях,
Нечаянностях впопыхах,
Локтях, ладонях.
Я вывел бы ее закон,
Ее начало,
И повторял ее имен
Инициалы.
Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։
-Ի՜նչ լավ էր, այն երեխան չգիտեր քո գոյության մասինե։ Եվ զգույշ, որպեսզի մարմնի մեջ մի տեղ մի ջիլ ցավոտ ձիգ չտա, զգույշ եւ ուշադիր վեր կացավ՝ իր համար սուրճ դնելու։ Հիմա ինքը պիտի խնձոր կլպելիս լիներ։ Կամ որդու հեծանիվը սարքելիս պիտի լիներ։ Կամ նման այլ բաներ, որ տանը անում են 50-ից հետո։ Այնինչ, հիմա իր ողջ կենսագործունեությունը ուղղված էր սեփական անձը սպասարկելուն։ Եվ ամեն մի գործողություն եթե ոչ անիմաստ, գոնե ձանձրալի էր։ Կլպած, կտրտած ու բոլորեքյան ափսեի մեջ շարած խնձորի համից ուրախացող չկար, հեծանիվը արագ գործի գցող հոր ձեռքի հմտությունով հպարտացող չկար, եւ նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը, ինքն իրեն գնահատողը՝ սալաթի համուհոտի հարցում, նույնիսկ ինքն իր ունկնդիրը, որովհետեւ սկսել էր ինքն իր հետ խոսել։ Երեք հարյուր քայլի վրա պետք է լիներ ծովը, որի ո'չ շունչն էր զգացվում, ո'չ ձայնն էր լսվում, որովհետեւ ծովը քաղաքից կտրում էր գիշեր-ցերեկ շառաչող մայրուղին։ Մայրուղուն կպած միհարկանի տներով ավանը ցերեկը կարծես չէր ապրում։ Մարդիկ դրսում էին լինում միայն հույժ անհրաժեշտության բերումով, իսկ մայրամուտից հետո երեխաներին քշում էին տները, որովհետեւ արեվածագից շատ առաջ սկսում էր տապը, իսկ երեխաները պիտի առնեին իրենց քունը եւ դպրոց գնային։ Տունը կարծես թե բարեխիղճ էր կառուցված եւ հնարավորին չափ մեկուսացված էր աշխարհից, բայց մողեսի ձագերը ծակուծուկ գտնում, սողոսկում էին զովի այդ դրախտը, որտեղ մարդը մենակ տերուտնօրեն էր՝ պատերով, առաստաղով հանդերձ անհասկանալիորեն ահռելի մի տարածքի, որտեղ օրվա տապից կարող էր շունչ քաշել միլիոն մողես։ Բայց մողեսների բախտը չէր բերել, որովհետեւ կենվորը զզվում էր սողուններից եւ առհասարակ լպրծուն բաներից։ Նա մինչեւ քսան տարեկան դառնալը նույնիսկ մակարոն չէր կերել (իսկ բրինձ չէր ուտում, որովհետեւ մեծ եղբայրը չէր ուտում), եւ երբ տնեցիները ճաշի էին նստում, մայրը ամեն անգամ հոգապահուստ մի բան գտնում էր նրա համար։ Իսկ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարեց կամքի գերագույն լարումով։ Բայց դա, երեւի, անխուսափելի էր, որովհետեւ խաշը ոչ միայն հնարավորություն էր տալիս կիրակի առավոտ վաղ հավաքվել ընկերներով, այլեւ արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության եւ այլ արհավիրքների հետ։ Այդ ժամանակ էլ սովորեց օղի խմել։ Թե այլ հարավցիներ ինչու են օղի խմում, չհասկացավ, բայց ինքը օղի սկսեց խմել՝ խաշի հանդեպ զզվանքը հաղթահարելու համար։ Թեեւ օղի խմելն էլ մի առանձին զզվանք էր։ Իսկ փորոտիքը, այնուամենայնիվ, ափսեից հանում էր միշտ, ինչպես մինչ այդ սոխն էր հանել։
...Պարզվեց, որ հեռուստացույցի էկրանից պոկ չգալու մարդկային կարողությունը անսահման է։ Նայել լինում էր գրեթե անընդհատ՝ օրուգիշեր եւ շաբաթներ շարունակ, նաեւ բազմոցի մեջ ննջել-արթնանալով, եւ հայտնի չէր՝ դա կբերի ծույլ-անմեղ ապուշությա՞ն, թե՞ ներսում դավադիր պրկվող մի լար հանկարծ կճայթի։ Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։ Բայց այնքան ժամանակ չէր անցել, որ քաղաքականության թողած խորշանքը անցած լիներ, այնքան էլ թարմ չէին տպավորությունները, որ վիրավորվածությունը ձգտեր ժայթքելու։ Նաեւ այդքան անխելք չէր, որ մտածեր, թե իր կյանքի օրինակը մեկնումեկին դաս կլինի։ Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ Ելքը անպաճույճ օրագրությունն էր։ Չորս պատերի մեջ անցկացրած աննման օրերի նկարագրությունը գերադասելի էր թվում, քան աննկատելիորեն բարձրաձայն մտածելուն անցնելը, ինչի նշանները երեւում էին։ Մնում էր հեռու վանել օրագիր պահող տասնչորս տարեկան աղջկա պատկերը։ Այդ պատկերը հուշում էր սենտիմենտով ցեխ դառնալու վտանգը, ինչը ոչնչով լավ չէր վաղաժամ զառամախտից։ Որոնք, գուցե, նույն երեւույթի երկու դրսեւորումներն էին։ Բայց ահա գրիչը երկար ժամանակ չէր նստում ձեռքին։ Երեւի այդպես եղել էր առաջին անգամ սափրվելիս։ Այդպես հաստատ լինում է տեւական հիվանդությունից հետո շապիկի կոճակները կոճկելիս։ Երբ տարին տարվա վրա սուրճը դնում են օգնականները, գրում են օգնականները, զենքը յուղում են, հեռախոսը լիցքավորում են... Հարկադիր պորտաբույծի այդ առօրյայում գրելուց մնում է մակագրելը, մտածելուց՝ այլոց մտքերին հավանություն տալը կամ չտալը, իսկ մնացած բաներից` միայն այն, ինչ չեն անում ուրիշի ներկայությամբ նույնիսկ օրուգիշեր թիկնազորով շրջապատված գեներալները։ Եվ երբ մարդը վերջնականապես մնում է մենակ, երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ դա ծերությունի՞ց է, թե՞ անբանության վարժվելուց։ Այդպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Թե՛ գրիչը չի նստում ձեռքին, թե՛ չի կենտրոնանում թելադրության վրա։ Իսկ դասատուն բութ է ու չի հասկանում, որ թելադրության փոխարեն երեխային պետք է շարադրությունով, աստիճանաբար ամռան օրերից ետ բերել դասարան։ ... Սուրճը այս անգամ էլ թափվեց։ Սեւեռուն նայում էր սրճեփի բերանին, նույնիսկ երկու քայլ չարեց գավաթը ողողելու համար, բայց փրփուրի բարձրանալը չնկատեց։ Խնդիրը հիմա այն էր՝ անմիջապես մաքրի՞, քանի դեռ թափվածքը չի չորացել տաքացած էմալի վրա, թե՞ մնա սուրճ խմելուց հետո։ Հետոյին մնալը ժամանակ էր խլելու։ «Իսկ ժամանակիդ ի՞նչ է եղելե,- հեգնեց Մենակը։ Ժամանակ առ ժամանակ բեռնատարի մի հռնդյուն, մարդատարի մի շչակ հիշեցնում էր, որ տան պատերից դուրս, այնուամենայնիվ, ինչ-որ կյանք կա։ Այդ կյանքի գոյությունը հիշեցնում էր, մեկ էլ, ճնճղուկների ձայնը մայրամուտից հետո։ Որտե՞ղ են ճնճղուկները թաքնվում ցերեկը անստվեր այս երկրում։ Ինքը ինչքան պիտի ապրի այս երկրում, որ արմավենու ստվերը համարի ստվեր, եւ ճնճղուկների ճռվողյունը արմավենու սաղարթների մեջ հնչի համոզիչ։ Ավելի համոզիչ կլիներ կաչաղակի գոյությունը։ Կամ ավելի բազմերանգ մի բանի։ Իսկ ճնճղուկը պատկերանում է վաղ գարնան հալոցքի ջրերի մեջ ցայվելիս։ Եվ եթե ծառի գոյությունը անխուսափելի է այդ պատկերի մեջ, ծառը պիտի ուռի լինի կամ ծիրանի ծառ՝ խոնավ շիվերը բողբոջելու խոստումով մգացած։ Եվ եթե հալոցքի ջրերում ձմռան անսնունդ օրերին նիհարած, բայց գարնան վրա առույգի եկած ճնճղուկը կա, հնարավոր չէ, որ կողքը չհայտնվի փողքերը քշտած ու սանդալները բոբիկ ոտքերին, ճիպոտը ձեռքին, չփչփոցով ճնճղուկներին հալածող երեխան։ «Արդյո՞ք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէե,-զգուշորեն, եռման սուրճի առաջին կումը անելու նման մտածեց Մենակը։ Հիմա սուրճը պետք էր խնամքով տեղափոխել աշխատասենյակ - այդպես անվանել էր երկու սենյակներից մեկը, որտեղ չէր քնում։ Մոխրամանը վերցնի՞ հետը, թե՞ կվերադառնա... Բայց վերցրեց հետը։ Իհարկե, շտապելու տեղ չուներ, բայց եթե ողջ կյանքում շարժումներդ արդյունավետ դարձնելուն ես վարժվել, դա անհնար է փոխել, թեկուզեւ օրդ անվերջանալի լինի, եւ ժամանակդ` անսահման։ Այդպես էլ չսովորեց սուրճը ափսեով խոհանոցից տեղափոխել սենյակ։ Ափսեին դրած թափում էր։ Եվ երբ մի քանի տարի առաջ կռահեց, որ պետք է բաժակը առանձին պահել, ափսեն՝ առանձին, արդեն ուշ էր։ Նաեւ վիրավորական էր այդքան ուշ հասկանալը։ Նույնքան վիրավորվեց իր համար ու հպարտացավ որդու համար, երբ տեսավ՝ ինչպես էր դեռ վեցամյա որդին օճառում մի ձեռքը՝ ուղղանկյուն օճառը մի ափի մեջ պտտեցնելով։ Այդ տարիքում, երբ մի կյանք է վատնվում կոշիկի քուղերը կապել սովորելու վրա, դժվար է մտածել, թե մի տեղ մեկ անգամ տեսել-սովորել էր։ Բարեբախտաբար, ինչ-ինչ հմտություններ կապիկից դեռ մնացել են մարդու մեջ եւ եթե մեր մեջ չեն դրսեւորվում, մեզնով փոխանցվում են մեր երեխաներին։ Մի խոսքով, եթե սուրճը չէր մատուցվում, խմում էր առանց ափսեի։ Բայց այն դեպքում, երբ պահը ներքուստ հանդիսավոր էր թվում, վերադառնում էր խոհանոց՝ ափսեն բաժակին հասցնելու։ Միաժամանակ փոխում էր մոխրամանը։ «Եվ եթե այդպես է,- մտածեց Մենակը՝ առանց հեռուստացույցի պատկերը ընկալելու,-եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության...ե։ ... Ծխախոտը կպցրեց ֆիլտրով ծայրից։ Սխալ կպցնելիս առաջին ռեակցիան այն էր լինում, որ ծխախոտը արագ շուռ էր տալիս եւ հալված ֆիլտրով վառում լեզուն։ Հետեւյալ շարժումով միայն ծխախոտը նետում էր մոխրամանի մեջ։ Այդ բանի հետ արդեն հաշտվել էր։ «Այդ դեպքում ո՞րն է քո հատվածը այդ շղթայում։ Ե՞րբ է երեխան ձերբազատվում ծնողից։ Մեծանալով՝ ինչքա՞ն։ Կռահելով ի՞նչե։ Արդյո՞ք ամեն նոր երեխայով ծնվում են նորից, փորձում են վերհիշել մի տարիք, երբ մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան` կյանքի, այսինքն՝ ոչ մի... Կյանքի անվերջանալիության զգացողության կարճ մի շրջան, որը գուցե կարիք ունի վերստին, շարունակաբար խաղարկվելու՝ որպես իսկական վարկածը չափահաս մարդու արդեն կարծես թե չեղած կյանքի... Չեղած, որովհետեւ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը։ Հետո զարմանալիորեն եկավ մահվան գոյության գիտակցումը, անմիջապես էլ սարսափը՝ անհասկանալիի հանդեպ, հետո՝ տարակուսանքը, բայց` ինչո՞ւ։ Եվ այնուհետեւ դա եղավ ոչ թե կյանք, որ էր մինչեւ Առաջին Սարսափի Պահը, այլ մահին խաբս տալու հնարքների մի երկար ընթացք։ Այլ անդուլ ստորաքարշություն Աստծո առաջ։ Սուրճը դառը թվաց։ Առավել դառը, քան անշաքար սուրճը պիտի լիներ։ Արժեր մի կտոր շաքարով քաղցրացնել օրը, վերջին հաշվով նոր շաբաթ էր սկսվում։ Անցած տասնմեկ ամիսների օրերի հաջորդականության մեջ միայն այն էր տեղի ունենում, որ շաբաթը սկսվում, շաբաթը վերջանում էր։ Չհաշված, որ օրը լուսանում-օրը մթնում էր։ Բայց անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե` ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր։ Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը կիրակիից առաջ, թեթեւ երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո... Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ։ Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը։ «Գոհացիր սուրճիդ այս պահի համովե,-ինքն իրեն խորհուրդ տվեց Մենակը։ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։ Չի բացառվում նաեւ, որ եթե երբեւէ կորսվի անգամ համի զգացողությունդ, համի հիշողությունը թույլ չի տա կռահել այդ մասին։ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին։ Ամեն անգամ խոհանոցի պատուհանից դուրս նայելը խիզախություն էր։ Իսկ դուրսը անշարժ արմավենին էր՝ հարեւանի բակում, եւ` իր տան պարսպի կուրացուցիչ ճերմակ պատը։ Այս ճերմակությունը ինչի՞ համար է։ Արեւից երկնքին նայել չի լինում, ծովը կուրացնում է առավել անգութ, ցամաքային այս համատարած ճերմակը մի՞թե նրա համար է, որ տառապանքը կատարյալ լինի։ Ծովի մոտիկությունը ոչնչով չէր զգացվում։ Հարավային ծովը անապատի շարունակությունն է հեղուկ վիճակում։ Դեռ պիտի շնորհակալ լինել ծովին, որ չի խաշում ձկներին ու շպրտում ափ։ ... Անապատի անողորմ աստված, դու հո լավ գիտես, որ այստեղ պիտի ծնվեր Փրկչի առասպելը։ Այստեղ պիտի ծլեր Դրախտի հույսը, որովհետեւ կլոր տարին ցերեկը դժոխք է, եւ մութը, որ սառը գույնի էր լինելու, տաք է դժոխքի կպրեկարասի նման, եւ օդի շարժումը ոչ թե քամի է, այլ կրակի բոցերի պես լիզում է մարդուս մարմինը։ Այստեղ չէր կարող հավատը մոլեռանդ չլինել, որովհետեւ երկրային դժոխքից փրկվելու այլ միջոց չկա՝ մոլեգնորեն փրկություն հայցելուց եւ փրկությանը մոլեռանդորեն հավատալուց բացի։ Եվ չէր կարող փրկիչը մարդու տեսքով չլինել, քանի որ ավազուտներում եւ ապառաժների մեջ օգտակար ու ապավեն բան չկա, որը տոտեմի դեր ստանձնելու պիտանի լիներ։ Ուղտին չի կարելի ուտել, հեծնել եւ հավատալ միաժամանակ։ Եվ պաշտամունքի առարկան մնում էր էլի մարդակերպը, որը, սակայն, ծնված պիտի լիներ մեզ նման անօգնական։ Եվ չիմանար ճանապարհը այն մյուս, իսկական կյանքի։ Իսկական, որովհետեւ այս մեկը կարծես թե չստացվեց։ Չստացվեց, որովհետեւ չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել։ Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։ Ոչ ոք իր կամքով չի եկել, հետեւաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի։ Վերջին հաշվով, կյանքը այնպիսի գին է, որի դիմաց բնությունը չէր կարող հատուցել նենգությամբ։ Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հյուլե առ հյուլե տրամաբանված տիեզերական գոյության այս ընթացքի մեջ անտրամաբանական այդ պահը չի կարող լինել։ Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետեւ դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետեւ ոչ ոք մինչեւ վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ «Պիտի որ չհավատաե,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

Օրանում կամ մի այլ վայրում ժամանակի եւ մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
ինչ-որ մեկի մտքերը անկողնուս մեջ
Իսկ բիթի ու ՚շյուստրի՚ մարդիկ հոգնացնում են ինձ. վստահեք միքիչ ու միքիչ վստահելի եղեք.
ով ինչ նյութ ունի Հայաստանում Բագրատյանի կազմած սեփականաշնորհման ծրագրի վերաբերյան. խնդրում եմ ուղարկեք ինձ, անչափ շնոհակալ կլինեմ.
որ տականքային հոգեբանությունը դառնում է վտանգավոր, երբ դառնում է ստեղծագործ:
... այս թափանցիկ դարը մեզ հունից հանեց: Մեզ չէր կարելի այսքան բան տեսնել: Սա կյանքի ձեւ չի, ապրելու ձեւ չի, ամենօրյա զվարճանք է ու ամենօրյա սգահանդես... ողջ աշխարհի ուրախությունն ու տխրությունը աչքիդ առաջ է: ... Ուրախությունն էլ է շատ, տխրությունն էլ: Մի կյանքի համար, մի մարդու համար չափազանց շատ է: Վարագույր չկա եւ ապրուստի քրմերը արդեն սեղան չեն նստում առանց կինոհեռուստաաչքի, ծածուկ չեն ուտում իրենց առօրյա լորի սիրտը, կապկի ուղեղը, արջի թաթը, եղնիկի մեջքը, որպեսզի մենք բան հասկանանք մեր պանրուհացից... Անառակությունն էլ ննջարանի դուռը չի ծածկում, բավարարություն չի ստանում մինչեւ ծափ չտան, աղջիկներն էլ հոժար չեն Բելմոնդոյից գեշ տղամարդու, եւ կանայք իրենց բարձերի տակ պահած ունեն ամուսիններին ոչնչացնող համեմատությունը սուպեր ցուլերի հանճարի հետ, եւ տղամարդիկ անկողնային շնաձկներին գործի վրա տեսնելուց հետո մտածում են, որ, ուրեմն, իրենց ախոռում ջորի են պահել այսքան տարի...
Վ. Սիրադեղյան
Վ. Սիրադեղյան
Դու վայրի ժայռի ծայրին Քմահաճ կակա՜չ լինես, Ես նայե՜մ, նայե՛մ վերից Ու քեզնից կարո՛տ մնամ. Դու խորունկ, խորունկ ձորում Ինձ կանչող կարկա՜չ լինես, Ես անզոր նայե՜մ վերից Ու քեզնից ծարա՜վ գնամ: Դու ծավի ծովի ծոցում Մարգարիտ քարը լինես, Ես անհույս նայե՜մ ափից Ու քեզնից անհա՛ս մնամ. Դու հավերժ մո՜տ ու հեռու՝ Մեր Մասիս սարը լինես Ես նայե՜մ, այրվե՛մ անվերջ Ու քեզնից անհա՜ս մնամ...